Հոկտեմբեր 26, 2017 17:40 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդգծել է, որ  Եմենի ժողովրդի կոտորածը շարունակվելու է

Սաուդյան Արաբիայի արքայազն և պաշտպանության նախարար Մոհամեդ Բեն Սալմանն ընդգծել է, որ Եմենի ժողովրդի դեմ մահաբեր հարձակումները շարունակվելու են:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրտավական ծառայության հաղորդման համաձայն՝ Մոհամեդ Բեն Սալմանն ասել է, որ Սաուդյան Արաբիան կշարունակի իր ռազմական հարձակումները Եմենի դեմ: Նա ասել է, որ Սաուդյան Արաբիան թույլ չի տա Եմենում  մեկ այլ Հեզբոլլահի ստեղծում: 

Սաուդյան Արաբիայի արքայազնը մտահոգություն է հայնել Եմենում Անսար Ալլահ շարժման հզորացման կապակցությամբ և հավելել է.-«Ներկայումս Լիբանանում Իրանի կողմից հովանավորվող Հեզբոլլահ կուսակցությունը  Սիրիայում և Լիբանանում հզոր ներկայություն ունի»:

Մոհամեդ Բեն Սալմանն ընդգծել է, որ Եմենը աշխարհագրական կարևոր դիրքում է գտնվում և Բաբոլմանդաբ նեղուցում տեղի ունեցող դեպքերը կարող են ազդել աշխարհի նավթի մատակարարման գործընթացի վրա:  

 

 

Պիտակ