Սաադ Հարիրի.«Միշել Աունի ցանկությամբ հետաձգել եմ հրաժարականս»
Սաադ Հարիրին հայտարարել է.«Լիբանանի նախագահ Միշել Աունի ցանկությամբ հետաձգել եմ իմ հրաժարականը»:
Հղում անելով Skye news-ին, ԻՍՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սաադ Հարիրին չորեքշաբթի օրը Բեյրութում Լիբանանի նախագահ Միշել Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հանդիպելուց հետո ասել է.«Միշել Աունն ինձ կոչ է արել հետաձգել հրաժարականը՝ դրա պատճառների շուրջ երկխոսության համար: Ես ընդառաջել են նրան»:
Լիբանանը տարածաշրջանի դեպքերից պաշտպանելու համար, Սաադ Հարիրին իր հավատարմությունն է ընդգծել Միշել Աունի հետ համագործակցության նկատմամբ և հույս է հայտնել, որ Լիբանանի նախագահի և մյուս քաղաքական գործիչների հետ բանակցությունների արդյունքում մի ելք կգտնվի Լիբանանն այս պայմաններից դուրս բերելու համար:
Լիբանանի վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել Լիբանանի քաղաքական հոսանքների հետ բանակցելու համար:«Այդ բանակցություններում պետք է ազգային շահերը գերադասել խմբային ու արտաքին շահերից», ասել է Սաադ Հարիրին: