Ջեբրան Բասիլ .«ԱՊԼ-ն պետք է տարբերի Դիմադրությունն ու ահաբեկչությունը»
(last modified Sat, 25 Nov 2017 12:42:36 GMT )
Նոյեմբեր 25, 2017 16:12 Asia/Tehran
  • Ջեբրան Բասիլ .«ԱՊԼ-ն պետք է տարբերի Դիմադրությունն ու ահաբեկչությունը»

Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղարին հղած նամակում, Լիբանանի ԱԳ նախարարը նշել է.«Լիգան պետք է հարգի Դիմադրությանը և ահաբեկչությանը տարբերող արաբական համաձայնագրերը»:

Ահմեդ  Աբուլ Ղեյտին գրած նամակում, հակադարձելով լիգայի վերջին հաղորդագրությանը, որում Լիբանանի Հեզբոլլահն ահաբեկչական կազմակերպություն էր ներկայացվել, Ջեբրան Բասիլը զգուշացրել է.«Լիբանանում անկայունությունը բացասաբար է ազդելու տարածշրջանի երկրների կայունության վրա»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

«Հակաահաբեկչական պայքարի գործում Լիբանանի կարևոր դերակատարությունը պետք է գնահատել միջազգային շրջանակների ու արաբական համաձայնագրերի սկզբունքով, քանի որ հիշյալ համաձայնություններում տարբերակվել են Դիմադրությունը և ահաբեկչությունը»․ գրված է նամակում:

Լիբանանի ԱԳ նախարարի հավաստմամբ՝ միջազգային օրենքների հարգումը և բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքը Լիբանանի արտաքին քաղաքականության գերակայությունն է:

Ջեբրան Բասիլն ասել է.«Արաբական որոշ պետություններ ցանկանում են ահաբեկչության ու Իսրայելի դեմ թուլացնել Լիբանանի Դիմադրությունը: Այդ իսկ պատճառով Լիբանանը չի ցանկանում դառնալ պատերազմի դաշտ»:

Պիտակ