Դեկտեմբեր 01, 2017 17:46 Asia/Tehran
  • Եմենի բանակը զգուշացրել է Սաուդյան Արաբիային

Եմենի բանակը Սաուդյան ռեժիմին զգուշացրել է, որ շուտով լայնածավալ հարձակումներ է իրականացնելու այդ ռեժիմի դիրքերի դեմ:

Ալ-Ալամ հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Եմենի բանակի փոխխոսնակ, բրիգադային գեներալ Ռաշեդ Ազիզն ասել է.«Սաուդյան ռեժիմն անցել է բոլոր կարմիր գծերը և եմենական ուժերը պատրաստ են լայնածավալ հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի տարբեր շրջանների դեմ»:

Եմենի բանակի փոխխոսնակը նշել է, որ եմենական ուժերը Սաուդյան Արաբիայի նվազագույնը 300 կարևոր ու կենսական նշանակության կենտրոններ են վերցրել իրենց նշանառության տակ:

Բրիգադային գեներալ Ռաշեդ Ազիզը կրկին սաուդցիներին զգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայի դիրքերի դեմ եմենական ուժերի հարձակումները կշարունակվեն մինչև Եմենի շրջափակման չեղարկումը:

Հինգշաբթի երեկոյան, Եմենի ժողովրդական ուժերի ու բանակի հրթիռային գումարտակները հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի Ասիր նահանգի Խամիս Մաշիթ ռազմահենակի ուղղությամբ:

Պիտակ