Արաբական երկրների լիգան քննադատել է Վաշինգթոնին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78263-Արաբական_երկրների_լիգան_քննադատել_է_Վաշինգթոնին
Կահիրեում հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ Արաբական երկրների լիգան քննադատել է Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը: Լիբիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Վաշինգթոնի նկատմամբ, փոխանցում է DW-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 10:50 Asia/Tehran
  • Արաբական երկրների լիգան քննադատել է Վաշինգթոնին

Կահիրեում հրավիրված արտահերթ խորհրդակցության ժամանակ Արաբական երկրների լիգան քննադատել է Դոնալդ Թրամփի կողմից Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը: Լիբիայի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Վաշինգթոնի նկատմամբ, փոխանցում է DW-ն:

Որպես Մերձավոր Արևելքում առկա կոնֆլիկտի լուծման միջնորդի՝ ԱՄՆ նկատմամբ վստահությունը կորել է, կարծում են Լիգայում: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթն ընդգծել է, որ ԱՄՆ որոշումը հարցեր է առաջացնում առ այն, թե ունակ է արդյոք ԱՄՆ հետագայում կատարել իր պարտականությունները տարածաշրջանում խաղաղ կարգավորման մասով:

Նշենք, որ Արաբական երկրների լիգայի արտահերթ նիստը կայացել է դեկտեմբերի 9-ին Կահիրեյում:

armedia.am/