Դեկտեմբեր 28, 2017 07:26 Asia/Tehran
  • Ներկայացվեց Եմենի ծովային հրթիռային նոր համակարգը

Եմենի բանակը չորեքշաբթի օրը ներկայացրեց «Մանդաբ 1» ծովային հրթիռային նոր համակարգը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Եմենի բանակն ընդգծելով, որ հրթիռային նոր համակարգը ծովային թիրախները ոչնչացնելու բարձր կարողությամբ է օժտված, հայտարարել է , որ «Մանդաբ 1» հրթիռային համակարգի արտադրության տեխնոլոգիան այնպես է, որ թշնամին անկարող է այն ապակոդավորել:

Ի դեպ, Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախագահն ընդգծել է. «Այն ինչ հայտարարվել է եմենական ուժերի հրթիռային կարողության մասին, այդ ուժերի հզորության միայն մեկ բաժինն է »:

«Եմենական ուժերն օժտված են հրթիռներով, որոնց հեռահարություն ու կործանման հզորությունը որևէ մեկը չի կարող գնահատել»,-հայտարարել է Սալեհ Ալ-Սամադը:

Չնայած սաուդական ռեժիմի կողմից Եմենի համակողմանի շրջափակմանը, Եմենի բանակի ու ժողովրդական կոմիտեների հզորությունն ամեն օր ավելի է մեծանում:

 

Պիտակ