Հունվար 11, 2018 14:30 Asia/Tehran
  • ԵՄ-ի կողմից Ղոդսի հարցով Միջին Արեւելքի ճգնաժամի նստաշրջան

Հունվարի 31-ին ԵՄ-ի կողմից Ղոդսի հարցով Միջին Արեւելքի ճգնաժամի նիստ է գումարվելու: Այդ մասին տեղեկացրել է ԵՄ-ի արտաքաին քաղաքականության պատասխանատուն:

Հղում անելով եվրոպական աղբյուրներին, Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է, որ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից հետո ԵՄ-ը հայտնել է, որ հյուրընկալելու է Միջին Արևելքի ճգնաժամի նիստը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատում Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Ֆեդերկիա Մոգերինին, Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Մարի Էրիքսենը և AHLC Ժամանակավոր հանձնաժողովի անդամները որոշել են անցկացնել այդ նիստը:

Հաղորդագրության մեջ ասված է.«Այդ նստաշրջանում քննարկվելու է սիոնիստա-պաղեստինական հակամրտության կարգավորման տեմպերն արագացնելու խնդիրը ու նաև բանակցելու ենք Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավար վարչակազմի լիովին տիապետության խնդրի շուրջ»

AHLC ժամակավոր հանձնաժողովը բաղկացած է 15 անդամներից: Այն նախագահում է Նորվեգիան, որ նաև դեպի Պաղեստին մարդասիրական օգնությունների առաքման հարցով համադրման պատսխանատուն է:

Պիտակ