Դամասկոսում հրթիռակոծությունից վիրավորվել է երկու հայ
Փետրվար 05, 2018 16:12 Asia/Tehran
Ահաբեկչական խմբավորումներից կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է երկու հայ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Բերիո Հայոց թեմը: Վիրավորվել են քույր և եղբայր Լորիս ու Հակոբ Դեմիրճյանները: «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի սիրիահայերի ջանքերով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Զինված խմբավորումները կրկին խախտել են Արևելյան Գուտայի գոտում դեէսկալացման մասին համաձայնագիրը և վերջին երկու օրերի ընթացքում գնդակոծության ել ենթարկում Դամասկոսի բնակելի Ամին, Տոելաա և Բաբ Թումա թաղամասերը:
Armenpress.am
Պիտակ