Սիրիայում փլուզվել է ռուս զինվորականների կառուցած 200 մետրանոց կամուրջը
Փետրվար 07, 2018 11:31 Asia/Tehran
Սիրիայում փլուզվել է ռուս զինվորականների կառուցած 200 մետրանոց կամուրջը:
Փետրվարի 6-ին, սիրիական Դեյր–էզ–Զոր նահանգում փլուզվել է ռուս զինվորականների կողմից՝ ԻՊ ահաբեկիչների դեմ տարվող ակտիվ մարտերի կարիքների համար կառուցված կամուրջը։ Վերջին արբանյակային լուսանկարներից պարզ երևում է, որ կամուրջը փլվել և ջրի տակ է անցել հենց միջնամասում։
Կամուրջի բեռնունակությունը 50 տոննայից ավել է եղել, երկարությունը՝ 200 մետր։
Միջադեպի պատճառների մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի արվել։ Շատ հնարավոր է, որ դա պարզապես վթար է եղել։
1in.am
Պիտակ