Փետրվար 16, 2018 07:07 Asia/Tehran
  • Եմենի վարչապետ. Արաբիան ու Էմիրությունները ցանկանում են Եմենը բաժանել իրենց միջև

Եմենի ազգային փրկության կառավարության վարչապետը հինգշաբթի օրը Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արաբիան ու Էմիրությունները նպատակ ունեն երկու մասի բաժանել Եմենըբև տիրանալ այդ մասերին»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Աբդուլազիզ Բին Հաբթուրը նշել է. «Արաբիան աչք է հառել Եմենի հյուսիսի, իսկ Էմիրությունները՝ հարավի վրա»:

Եմենի ազգային փրկության կառավարության վարչապետն անդրադարձել է Եմենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Շեյխի առաքելությանը:  «Նա երբեք սեփական որոշում ու լուծում չառաջարկեց և ներկայացնում էր այն ինչը, որ թելադրում էին Եմեն ոտնձգած երկրները». ասել է նա:

Աբդուլազիզ Բին Հաբթուրը մերժելով Իրանից Եմեն հրթիռ առաքվելու վերաբերյալ մեղադրանքներն, ասել է. «Եմենցիները որևէ ժամանակ Իրանից հրթիռ չեն ստացել»:

Եմենի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ այդ երկրի բանակի պաշտպանական հզորությունը հիմնված է տեղական ուժի վրա և չնայած Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի համակողմանի շրջափակմանը, այդ հզորությունն ամեն օր աճում է:

 

Պիտակ