Մարտ 07, 2018 13:21 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան 10 մլրդ դոլարանոց մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսում

Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի իշխանությունները համաձայնել են համատեղ 10 մլրդ դոլարանոց նախագիծ իրականացնել, որի շրջանակում Եգիպտոսի Սինայի թերակղզու հարավում մեգաքաղաք կկառուցվի:

Այս մասին հայտարարվել է Կահիրեում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հանդիպումից հետո:Հատկանշական է, որ մեգաքաղաքի նախագծի մասին հայտարարվել է Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ:Նախորդ տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են 500 մլրդ դոլարով մեգաքաղաք կառուցել թագավորության տարածքում ու այն անվանել NEOM: Ըստ նախագծի՝ քաղաքը 100%-ով կօգտագործի վերամշակված էներգիա: Ահռելի տարածություն զբաղեցնող քաղաքը սահմանակից կլինի Հորդանանին ու Եգիպտոսին: 

Այնտեղ կզարգանան էներգետիկայի, ջրային ռեսուրսների, բիոտեխնոլոգիաների, առաջադեմ արդյունաբերության, սննդի ու ժամանցի ոլորտները:

HARTAK.am

Պիտակ