ԱՊԼ-ն դեմ է Ղոդսի մասին ԱՄՆ-ի որոշմանը
(last modified Wed, 07 Mar 2018 14:39:52 GMT )
Մարտ 07, 2018 18:09 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն դեմ է Ղոդսի մասին ԱՄՆ-ի որոշմանը

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը կտրականապես ընդդիմացել է որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք Ղոդսը ճանաչելու ԱՄՆ կառավարության որոշմանը:

«Ալ-Հադաս» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ահմեդ Աբու Ալ-Ղեյտը Կահիրեի նիստում ընդդիմացել է Ղոդսի հետ կապված ԱՄՆ-ի որոշմանը, հայտարարելով. «Հրապարակային զարգացումները չեն փոխելու այդ քաղաքի կարգավիճակը»:

«ԱՊԼ-ն երբեք չի հրաժարվելու Պաղեստինի հարցի կարգավորման համար խաղաղության տարբերակից».-ասել է նա:

ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է դադարեցնել Սիրիայում բախումները և հարգել այդ երկրում հրադադարի հաստատմանն ուղղված Անվտանգության խորհրդի բանաձևը:

Այդ քայլը հանգեցրել է պաղեստինցիների և միջազգային հանրության բողոքներին:

Պիտակ