Մարտ 21, 2018 11:54 Asia/Tehran
  • Ադրբեջանը փորձում է անդամակցել ՕՊԵԿ-ին

Ադրբեջանի լրատվական աղբյուրները հաղորդել են ՕՊԵԿ-ում անդամակցելու Ադրբեջանի կողմից տարվող ջանքերի մասին:

«Արան նյուզ» կայքի հաղորդմամբ, հայտը ներկայացվել է մարտի 17-ից 19-ը ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարկինդոյի Բաքու կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ նրա հանդիպումների շրջանակում:

Փետրվար ամսին Ադրբեջանի նավթարտադրության ծավալները կազմել են 806 հազար, իսկ հունվար ամսին 814 հազար բարել:

Ադրբեջանն ՕՊԵԿ-ի հետ համագործակցում է նավթի համաշխարհային շուկայում գների վերահսկման նպատակով արտադրաչափերը փոքրացնելու գործում:

Պիտակ