Մարտ 23, 2018 19:21 Asia/Tehran
  • Եմենական արտադրության բալիստիկ հրթիռի շահագործումը

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի սանձազերծած պատերազմը չորորդ տարին թևակոխելով, Եմենի բանակի հրթիռային զորամիավորը շահագործման է հանձնել «Բադր 1» տեղական հրթիռային համակարգը:

Եմենի հրթիռային զորամիավորը մարտի 23-ին   Բադր-1 հրթիռով հարվածել է Սաուդյան Արաբիայի  Նաջրան նահանգում գտնվող ազգային նավթային ընկերության (ԱՐԱՄՔՕ)-ի նավթազտարանը: 

Մարտի 26-ը Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակման չորրորդ տարելիցն է և թվում է, որ պատերազմը ռազմավարական փոփոխությունների շեմին է կանգնած: Այդ փոփոխություններից են Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հրթիռային կարողության ամրապնդումը, որի ապացույցն է «Բադր 1» բալիստիկ հրթիռի շահագործումը:

Մեծ նշանակություն ունի Եմենի հրթիռային կարողության ամրապնդումը: Եմենի բանակի հրթիռային միավորը և  ժողովրդական ուժերը  մարտի 15-ին, Սաադայի նահանգի երկնքում  հակաօդային պաշտպանության հրթիռով խոցել էին Սաուդյան Արաբիայի  F-15 կործանիչը: Պաշտպանական կարողության ամրապնդման պատճառով սաուդցիները մտահոգվելու են եմենցիների հրթիռային պաշտպանական հզորության կապակցությամբ և սաուդյան կործանիչները շարունակ չեն ռմբակոծելու Եմենի տարբեր շրջանները :

Մյուս կողմից, Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հրթիռային կարողության ամրապնդմամբ մեծանում է նրանց հարձակողական կարողությունը Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների նկատմամբ: Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները ի զորու են լինելու թիրախ դարձնել Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում տեղակայված թիրախները: Ռիադի Յեմամեյի պալատը, Աբուդաբիում Բերաքեյի միջուկային օբյեկտները, Սաուդյան Արաբիայի երկրորդ խոշոր օդանավակայան և ավիաբազան համարվող Մալեք Խալեդը և Նաջրան նահանգում գտնվող Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության (ԱՐԱՄՔՕ)-ի նավթազտարանը եմենական հրթիռների թիրախում են գտնվում: Այդպիսով Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը հայտնվում պաշտպանական վիճակում և չեն կարող շատ հանգիստ մտածել պատերազմը շարունակելու մասին, որովհետև հաշվի առնելով Եմենի բանակի հրթիռային ու պաշտպանական կարողությունների ամրապնդումը, իրենք մեծապես տուժելու են:

Կարելի է ասել, որ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների կողմից «Բադր 1» բալիստիկ հրթիռի շահագործումը և պաշտպանական ու հարձակողական կարողականության ամրապնդումը ազդեցիկ գործոններ են Եմենի պատերազմի հավասարությունը փոխելու համար: 

Ընթացիկ տարվա սկզբում, Եմենի ռազմաօդային ուժերի հրամանատար՝ գեներալ օդաչու Իբրահիմ Ալ-Շամին կանխեց Եմենում սաուդյան կոալիցիայի ոտնձգության շարունակվելը և հայտարարեց, որ առաջիկայում փոխվելու է պատերազմի հավասարությունը:

Հաշվի առնելով Եմենի պաշտպանական ու հարձակողական կարողականության ամրապնդումը Եմենի դեմ պատերազմի չորրորդ տարելիցին, Սաուդյան Արաբիան խիստ ճնշման տակ է հայտնվելու ոչ միայն առաջացրած մարդկային մեծ ճգնաժամի, այլև Եմենի բանակի ու ժողովրդական ուժերի հրթիռային հարձակումների ավելանալու պատճառով:

 

 

Պիտակ