Մարտ 25, 2018 12:15 Asia/Tehran
  • Թուրքիայի բանակն Իրաքում ռազմակայան է հիմնել

«Ջոմհուրիյեթ» օրաթերթի հաղորդմամբ, Թուրքիայի բանակն անցնելով Իրաքի սահմանը, Զափի և Կանիմասիի լեռները, այդ տարածքում զորակայան է կառուցել:

ՔԲԿ-ի դեմ պայքարելու նպատակով, Թուրքիայի բանակն անցել է  Իրաքի սահմանը և լեռնային գոտում ռազմաբազա է հիմնել:

Անկարան այդ քայլին գնացել է քրդերի մուտքը Թուրքիայի տարածք կանխելու նպատակով: Թուրքիայի բանակային ուժերը շարժվելու են Սենջարի ուղղությամբ: Թուրքիայի մեծ թվով հատուկ ծառայության ուժեր են մտել Իրաքի տարածք, որտեղ հիմնվել է ռազմակայանը:

Թուրքիան հայտարարել է, որ նպատակ ունի վերահսկել Զափի և Կուկուզերի տարածքները և բուֆերային գոտի ստեղծել ՝ ՔԲԿ-ի ուժերի ներթափանցումն իր տարածք կանխելու համար:

 

Պիտակ