ԱՊԼ-ն Իսրայլեի հարձակումների հարցով դիմել է միջազգային քրեական դատարան
(last modified Thu, 05 Apr 2018 07:16:57 GMT )
Ապրիլ 05, 2018 11:46 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն Իսրայլեի հարձակումների հարցով դիմել է միջազգային քրեական դատարան

Արաբական պետությունների լիգան միջազգային քրեական դատարանին կոչ է արել հետաքննություն անցկացնել Գազայի գոտում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հարձակումների կապակցությամբ:

Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Պորտուգալիա կատարած առաջի պաշտոնական այցի ընթացքում ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ-Ղեյզն ասել է.«ԱՊԼ-ն ցանկություն ունի, որպեսզի Հագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություններ ացկացնի անցյալ շաբաթ ցույցի ընթացքում տասնյակ պաղեստինցիների զոհվելու հարցով»:

«ԱՊԼ-ն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ կոչ էր արել անկախ ու թափանցիկ հետաքննություններ անցկացնել Իսրայելի կողմից ցուցարարների վրա իրականացված հարձակման վերաբերյալ»,- հավելել է Աբու Ալ-Ղեյզը:

Պաղեստինցի խաղաղ ցուցարարների վրա իրականացված վայրենաբար հարձակումը արժանացել է աշխարհի բացասական արձագանքին:

Ավելի քան 10 հազար պաղեստինցի մարտի 30-ին մասնակցել է Գազայի գոտում անցկացված «Վերադարձի իրավունք» մեծ ցույցին:

Պիտակ