Ապրիլ 07, 2018 17:19 Asia/Tehran
  • Բախում՝ Երուսաղեմի հայ ուխտավորների և հրեա ոստիկանների միջև

Քիչ առաջ բախում է տեղի ունեցել Երուսաղեմի հայ ուխտավորների և հրեա ոստիկանների միջև։

Panorama.am-ին Երուսաղեմի հայ համայնքից հայտնում են. «Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված ուխտավորների և հոգևորականների թափորին արգելվում էր քայլել դեպի Հարության Տաճար՝ երկաթե արգելասյուներով փակելով Վանքի դուռը, որի իրավունքը չունեին։ Ձերբակալել են ՀՅԴ Սկաուտական նվագախմբի առաջնորդներից մեկին»։

panorama.am

Պիտակ