Ապրիլ 18, 2018 07:33 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկուցաբերները Սիոնիստական ռեժիմին կոչ արեցին դադարեցնել պաղեստինցիների դեմ կիրառվող բռնությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցաբերները երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ դատապարտեցին Գազայի հատվածում սիոնիստների ոճրագործությունները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբերներն այս հաղորդագրության մեջ նշել է, որ Սիոնիստական ռեժիմի զորայինները շարունակում են պատերազմական գնդակներ կիրառել պաղեստինցի ցուցարարների դեմ:  «Գազայի հատվածում իրականացված երթի մասնակից տասնյակ պաղեստինցի կանայք, տղամարդիկ ու երեխաներ վերջին շաբաթների ընթացքում նահատակվել ու վիրավորվել են». ասված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբերները Սիոնիստական ռեժիմին կոչ են արել դադարեցնել պաղեստինցիների դեմ գործադրվող բռնարարքներին:

Գազայի հատվածում վերջին շաբաթներին ընթանում էր պաղեստինցիների «Վերադարձի իրավունք» երթը:

 «Վերադարձի իրավունք» խաղաղ երթը մեկնարկել է  Գազայի հատվածում, մարտի 30-ին՝ «Հողի օրվա» կապակցությամբ ու շարունակվում է:

Մարտի 30-ից ապրիլի 18-ի կտրվածքում իսրայելցի զորայինների կրակոցներից նահատակվել են երթի  մասնակից 40 պաղեստինցիներ, իսկ ավելի քան 4000 ուրիշներ վիրավորվել են:

Շատ երկրներ, այդ թվում՝ ԻԻՀ-ն, և մի 'արք միջազգային կազմակերպություններ, դատապարտել են սիոնիստների այդ ոճրագործությունը:

Պիտակ