Ապրիլ 18, 2018 18:31 Asia/Tehran
  • Հինգ հազար ահաբեկիչներ լքելու են Ռիֆ Դիմաշկի մարզում գտնվող Ալ-Դումեյր քաղաքը

Սիրիայի բանակի և « Ջեյշ Ալ-Էսլամ» ահաբեկչական խմբավորման միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հինգ հազար ահաբեկիչներ դուրս են գալու Ալ-Դումեյր քաղաքից և տեղափոխվելու են Հալեպի մարզի Ջարաբուլուս շրջան:

Հղում անելով Սիրիայի Սանա լրատվական գործակալությանը , ՖԱՐՍ գործակալությունը հաղորդել է, որ «Ջեյշ Ալ-Էսլամ» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները Սիրիայի բանակին են հանձնել իրենց ծանր զինտեխնիկայի մի մասը:

 «Ջեյշ Ալ-Էսլամ» ահաբեկչական խմբավորման անդամների Ալ-Դումեյր քաղաքից դուրս գալու շուրջ համաձայնությունը կայացել է անցած շաբաթ օրը:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Ռուսաստանի բանակը տեղեկացրել է, որ Դումա քաղաքում հայտնաբերել է քիմիական զենքերի արտադրության համար նախատեսված անհրաժեշտ նյութերի պահեստ, որն օգտագործվում էր զինված ընդդիմադիրների կողմից:

Ռուսաստանի ռազմական հարցերով փորձագետ Իգոր Նիկոլինը Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«Հայտնաբերված նյութերը գտնվում էին մի լաբորատորիայում: Դրանք արտադրված են արևմուտքում և մեծ հավանականությամբ Բրիտանիայում կամ Գերմանիայում: Զինված խմբերն այդ  լաբորատորիան օգտագործել են թունավոր նյութերի արտադրության համար:

Պիտակ