Մայիս 06, 2018 18:54 Asia/Tehran
  • Human Rights Watch կազմակերպությունը զգուշացրել է Արաբիային

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն զգուշացրել է Արաբիայում առանց դատավարության ձերբակալությունների թվի կտրուկ ավելացման կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը:

Հղում անելով Արաբիայի ՆԳ նախարարության կողմից հրապարակված պաշտոնական տվյալներին, «Human Rights Watch»  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.«Այս տվյալները ցույց են տալիս, որ Ռիադն ավելի քան վեց ամիս է, ինչ առանց դատավարության կալանքի տակ է պահում 2305 մարդու և դա այն դեպքում, երբ ավելի քան մեկ տասնամյակ է անցել որոշ բանտարկյալների ձերբակալությունից»:

Քննադատելով Արաբիայի արքայազն գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի վարած քաղաքականությունը, իրավապաշտպան կազմակերպությունը հավելել է. «Սաուդյան Արաբիայի այդ քայլերը վկայում են այդ երկրի  իրավական համակարգի անգործունակ ու անարդար լինելու փաստի մասին»: 

«Սաուդյան ռեժիմն ազատազրկման է դատապարտում Արաբիայի քաղաքական ակտիվիստներին, որոնք խաղաղ կերպով պահանջում են բարեփոխումներ իրականացնել երկրում»․ հայտարարել է կազմակերպությունը:

Արաբիայում քաղբանտարկյալների թիվը հասնում է 30 հազարի, ինչը վկայում է այդ երկրի  ժողովրդի դեմ Ալե Սաուդյան բռնապետական ռեժիմի վարած քաղաքականության մասին: 

Պիտակ