Մայիս 15, 2018 12:39 Asia/Tehran

Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 59-ի:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, զոհերի թվում կա 8 ամսական երեխա, որը մահացել է գազ շնչելու հետևանքով:Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելա-պաղեստինյան բախման հետևանքով զոհվել է 52 մարդ, մինչդեռ տուժածների թիվը հասել է 2.400-ի: Նրանց զգալի մասը հրազենային վնասվածքներ է ստացել:

Ցույցերի մասշտաբն ու վրդովմունքի ալիքը զգալիորեն մեծացել է Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման ֆոնին:Հայտնի է, որ իսրայելցի ուժայինները կրակ են բացել բողոքի ցույցերի մասնակիցների ուղղությամբ: 

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, որին մասնակցելու նպատակով Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք երկուսն էլ Սպիտակ տան ավագ խորհրդականներ են:

tert.am/

 

Պիտակ