Մայիս 19, 2018 17:51 Asia/Tehran
  • Սիրիայի անվտանգության ուժերը Հոմսի արվարձանում

Հոմսի հյուսիսային շրջաններից ահաբեկիչների հեռանալուց հետո Սիրիայի անվտանգության ուժերն այդ տարածք են մուտք գործել:

Վկայակոչելով «Ալ-Ահդ» լրատվական գործակալությունը, «Մեհր» գործակալությունը հաղորդել է, որ Հոմսի արվարձանում գտնվող Թադլոյի շրջանի ահաբեկիչների հեռանալուց հետո Սիրիայի ներքին անվտանգության ուժերը երկրի դրոշը ծածանեցին այդ տարածքում:

Սիրիայում Ռուսաստանի հաշտության կենտրոնը ուրբաթ օրը հայտարարել է, որ ավելի քան 35 հազար զինյալներ իրենց ընտանիքների հետ հեռացել են Հոմսից: Նրանք Հոմսից հեռացել են մայիսի 7-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

Ալ-Ալամ հեռուստաընկերությունը հաղորդել է, որ  Հեմահ նահանգի հարավում գտնվող Աղրաբի շրջանում ահաբեկիչների հեռանալուց հետո ծածանվել է Սիրիայի դրոշը:

Պիտակ