Հունիս 16, 2018 16:37 Asia/Tehran
  • Թուրքիայի անվտանգության ծառայության օպերացիան ՔԲԿ-ի կասկածյալների դեմ

Հուլիսի 24-ին Թուրքիայում սպասվում են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական օրերին այդ երկրի ոստիկանությունը լայնամասշտաբ օպերացիա է սկսել Քրդստանի բանվորական կուսակցությանն անդամակցելու կասկածյալների դեմ: Ձերբակալվել են մի քանի հոգի:

Հղում անելով Թուրքիայի ոստիկանությանը, «Անատոլու» գործակալությունը հաղորդել է, որ ոստիկանության երկօրյա օպերացիայի շրջանակում ձերբակալվել են ՔԲԿ-ի 20 անդամներ: Ձերբակալումները տեղի են ունեցել Էրզրումի, Դիարբեքրի և Հաթայի նահանգներում:

Ասվում է, որ վերջին ձերբակալումներն իրականացվել են այդ երկրում սպասվող ընտրությունների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ըստ Թուրքիայի ոստիկանության տվյալների, ձերբակալվածների բնակարանների ստուգումների ժամանակ հայտնբերվել են որոշ քանակությամբ զինտեխնիկա և թվայնացված սարքավորումներ: Փորձագետների համոզմամբ, ընտրությունների շեմին քրդերի հարցը չափազանց որոշիչ ու կարևոր է:

Թուրքիայում ակտիվ են քրդերին պաշտպան մի քանի կուսակցություններ, սակայն Անկարայի կառավարությունը ՔԲԿ-ին ահաբեկչական խումբ է համարում և Իրաքի հյուսիսային շրջաններում թիրախավորում է կուսակցության դիրքերը:

 

Պիտակ