Հունիս 25, 2018 18:25 Asia/Tehran
  • Սիրիայի բանակն  իր վերահսկողության տակ է վերցրել Դեյր Էլ-Զորի անապատի մեծ մասը

Սիրիայի բանակը Դեյր Էլ- Զորի անապատում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մի խումբ ահաբեկիչների ոչնչացնելուց և 8 հազար 88 կիլոմետր տարածք ազատագրելուց հետո , սպանել է մեծ թվով ահաբեկիչների և ոչնչացրել է նրանց զինտեխնիկան:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Սիրիայի բանակն անցած չորեքշաբթի օրը ևս ազատագրել է Դեյր Էլ-Զորի արվարձանում գտնվող մի տարածք:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Ռուսաստանի  ռազմական ոստիկանության ուժերը Սիրիայի Հոմս նահանգի հյուսիսային հատվածում առգրավել են ահաբեկիչներին պատկանող զենքի մեծ պահեստ:

ՌԴ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ  Սիրիայի բանակին հաջողվել է հետ մղել Սիրիայի հարավային առանցքի վրա թաքֆիրական ահաբեկիչների հարձակումը և սպանել  նրանցից 70-ին:

 

Պիտակ