Եմենի պատասխանը ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95368-Եմենի_պատասխանը_ԱՄՆ_ին
Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի ղեկավարն ասել է.«Եթե ԱՄՆ-ն բավարար փաստեր ունենար առ այն, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել Եմենին, էլ հոլիվուդյան ցուցադրության կարիքը չեր ունենա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2018 15:01 Asia/Tehran
  • Եմենի պատասխանը ԱՄՆ-ին

Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի ղեկավարն ասել է.«Եթե ԱՄՆ-ն բավարար փաստեր ունենար առ այն, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել Եմենին, էլ հոլիվուդյան ցուցադրության կարիքը չեր ունենա»:

Կիրակի օրը Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին հավելել է. «Սաուդական ագրեսոր կոալիցիան Եմենի նկատմամբ իր ոտնձգությունը արդարացնելու համար օգտագործում է Իրանի կողմից Եմենի բալիստիկ հրթիռները տրամադրվելու անհիմն հայտարարությունը և դիմել է լրատվական ծավալուն քարոզչությունների»:

Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի ղեկավարը հավաստել է.«ԱՄՆ-ի կողմից այդ անհիմն հայտարարությունների տարածումների նպատակն է կոծկել Եմենի դեմ հանցագործությունների մեջ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա համագործակցությունը:

Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին հավելել է.«Եմենի շրջափակման խնդրի հարցով լռություն պահպանելով ՄԱԿ-ը և ԱԽ-ն քայլում են Եմենի ժողովրդի սպանության ուղղությամբ»: