Հուլիս 15, 2018 16:19 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայում իրավիճակը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայում իրավիճակը։

Կողմերը մասնավորապես կարևորել են համատեղ քայլերով սիրիական ճգնաժամի կարգավորումը՝ հիմնված ՄԱԿ-ի անվտամգության խորհրդի համապատասխան բանաձևերի և Աստանայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

Հուլիսի 4-ին Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվել է Սիրիայի հարցով բանակցությունների հինգերորդ փուլը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև ՄԱԿ-ի պատվիրակության մասնակցությամբ: Միացյալ Նահանգներն ու Հորդանանը բանակցություններին ներկա են եղել դիտորդի կարգավիճակով:

Ռուսաստանի պատվիրակի խոսքով, բանակցությունների 5-րդ փուլի ժամանակ հարցերի հիմնական շրջանակի շուրջ «էական համաձայնություն» է ձեռք բերվել:

Մոսկվան, նշենք, որ Սիրիայում 7 տարի առաջ սկսված պատերազմում Ասադի առանցքային դաշնակիցն է և 2015 թվականից պաշտոնապես օդային գործողություններ է իրականացնում սիրիական տարածքում՝ կառավարական ուժերին օժանդակելու նպատակով:

top-news

Պիտակ