ԱՊԼ-ն դատապարտեց «Հրեական երկիր» ցեղապաշտական նախագծի վավերացումը
(last modified Fri, 20 Jul 2018 02:49:39 GMT )
Հուլիս 20, 2018 07:19 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն դատապարտեց «Հրեական երկիր» ցեղապաշտական նախագծի վավերացումը

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում «Հրեական երկիր» օրինագծի վավերացումը և դա ցեղապաշտական բնույթի համարեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԱՊԼ-ն հինգշաբթի օրը հանդես գալով հաղորդագրությամբ հայտարարեց. «Նման օրենքները, որոնց Սիոնիստական ռեժիմը ցանկանում է պարտադրել պաղեստինցիներին, անընդունելի ու մերժված են և որևէ կերպով օրինականություն չեն փոխանցում բռնազավթիչ ռեժիմին»:

ԱՊԼ-ի ընդգծմամբ այս օրենքը ոտնահարել է իրենց հայրենիքի հանդեպ Պաղեստինի ժողովրդի իրավունքները:

«Միջազգային հանրությունը պիտի կատարի այս ուղղությամբ ստանձնած իր պատասխանատվությունը և պաղեստինցիների իրավունքներն անտեսելու պատճառով պատասխանատվության ենթարկի Սիոնիստական ռեժիմին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Չնայած «Հրեա ժողովուրդ-պետություն» ցեղապաշտական ու խտրական նախագծի կապակցությամբ հրեաների ծավալուն բողոքներին, Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը (Քնեսետ) եզրափակիչ քվեարկության ընթացքում վավերացնելով «Հրեական երկիր» ցեղապաշտական օրինագիծը դրան օրենքի ուժ տվեց:

Այս օրենքը Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելուց բացի հովանավորում է սիոնիստական քաղաքավանների ընդլայնումն ու զավթված տարածքներում նոր քաղաքավանների կառուցումը:

 

Պիտակ