ԱՊԼ-ն հանդես է եկել Պաղեստինի դեմ Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու կոչով
(last modified Sat, 21 Jul 2018 16:12:57 GMT )
Հուլիս 21, 2018 20:42 Asia/Tehran
  • ԱՊԼ-ն հանդես է եկել Պաղեստինի դեմ Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու կոչով

Արաբական Պետությունների Լիգայի(ԱՊԼ) գլխավոր քարտուղարը պահանջել է հետաքննություն անցկացնել Պաղեստինի դեմ Իսրայելի ռեժիմի ոճրագործությունների վերաբերյալ:

«Ալ-Յոմ Ալ-Սաբեը» կայքի հաղորդմամբ՝ Պաղեստինի և բռնագրաված տարածքների հարցերով  Արաբական Պետությունների Լիգայի(ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Սաիդ Աբու Ալին ասել է.«Լիգայի գլխավոր քարտուղար՝ Ահմեդ Աբու Ալ-Ղեյզը պահանջել է միջազգային հետաքննություն անցկացնել Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների և այդ ռեժիմի կողմից Գազայի հատվածի շրջափակման վերաբերյալ»:

Սիոնիստ բանակայիններն ամեն օր անհիմն պատրվակներով իրենց հարձակումների թիրախ են դարձնում Գազայի հատվածը,որոնց ընթացքում մինչ այժմ նահատակվել ու վիրավորվել են հազարավոր պաղեստինցիներ:

Աբու Ալ-Ղեյզը հստակեցրել է.«Պաղեստինի հարցը բռնագրաված Ղոդսի վերաբերյալ  ԱՄՆ-ի և Պաղեստինցի փախստականների օգնության  ու զբաղվածության հարցերով ՄԱԿ-ի միջինարևելյան գործակալության (UNRWA) քայլերի ներքո ,որոնց նպատակը այդ հարցի ոչնչացումն է, գտնվում է վտանգավոր պայմաններում»:

ԱՄՆ-ն Պաղեստինցի փախստականների օգնության  ու զբաղվածության հարցերով ՄԱԿ-ի միջինարևելյան գործակալության բյուջեի մեծ մասը սառեցրել է և ներկայումս փորձում է դադարեցնել Պաղեստինի ինքնավար վարչակազմին հատկացվող օգնությունները: 

Պիտակ