Հուլիս 25, 2018 07:27 Asia/Tehran
  • Իսրայելի քայլերը՝ մարդկության դեմ ոճրագործության խորհրդանիշ

ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցիչն ասել է. «Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները միջազգային օրենքների համաձայն պատերազմական ոճրագործություն և մարդկության դեմ ուղղված ոճրագործություն են համարվում»:

Համաձայն Նյու Յորքից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Մանսուր Ալ-Աաթիբին երեքշաբթի օրը Միջին Արևելքում, մասնավորապես Գազայի հատվածում ու Սիրիայի Գոլանի զավված բարձրունքներում իրավիճակի քննարկմանը նվիրված ԱԽ-ի արտահերթ նիստում, ասել է. «Իսրայելը ոտնահարում է Պաղեստինի ժողովրդի ամենատարրական իրավունքները և իր ազգային բնույթի օրենքի վավերացմամբ ամրապնդում ու ամրագրում է ռասիզմը»:

«Սիոնիստական ռեժիմի կողմից օրենքների ոտնահարումը և տարածամոլական քաղաքականությունների որդեգրումը միջազգային հանրության կողմից կտրուկ պատասխանի պիտի արժանանան»,-հայտարարելէ   ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցիչը:

«Զավթված տարածքներում իսրայելական քաղաքավանների ընդլայնումը Պաղեստինի տարածքային ամբողջականության խաթարման ու մասնատման պատճառ է դառնում»,-նկատել էց Ալ-Աաթիբին:

ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցիչը աշխարհի երկրներին կոչ է արել Պաղեստինի ժողովրդի իդեալների իրագործման, մասնավորապես Երուսաղեմը մայրաքաղաք ունենալով անկախ պետության ստեղծման նպատակով, ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա:

Ի դեպ, նրանից հետո երբ Սիոնիստական ռեժիմը երեքշաբթի օրը հայտարարեց, թե կործանել է սիրիական ռազմական մի ինքնաթիռ, Միջին Արևելքի խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի հատուկ համադրողը զգուշացրեց Թել Ավիվ-Դամասկոս վտանգավոր առճակատման կապակցությամբ:

 

 

Պիտակ