Հուլիս 25, 2018 13:22 Asia/Tehran
  • Սիրիայի հարավում մահապարտական պայթյունի հետևանքով զոհվել ու վիրավորվել են 75 խաղաղ քաղաքացիներ

Սիրիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ չորեքշաբթի առավոտյան այդ երկրի հարավային Սովեյդա քաղաքի կենտրոնում մահապարտական մի պայթյունի հետևանքով զոհվել են 38 և վիրավորվել 37 սիրիացի խաղաղ քաղաքացիներ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստակայանը հայտարարեց. «Ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է մրգի շուկայում, իսկ երկու մյուս ահաբեկիչները նախքան այն որ պայթեցնեն իրենց կրած պայթուցիկ գոտիները, սպանվել են այդ քաղաքի «Ալ-Մասլախ»-ի տարածքում տեղակայված անվտանգության ուժերի կողմից»:

Դա ի տես այն բանի, որ այսօր առավոտյան մի խումբ խաղաղ քաղաքացիներ զոհվել ու վիրավորվել են Սովեյդայի մերձակայքում գտնվող «Ալ-Մաթունա», «Դումա» և «Թիմա» գյուղերի դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակման ընթացքում:

Սիրիայի բանակը մինչ այսօր մաքրագործել է Սիրիայի հարավային տարածքների 90 տոկոսը:

Պիտակ