Հուլիս 28, 2018 17:29 Asia/Tehran
  • Սիրիայի քրդերն և այդ երկրի կառավարությունը համաձայնության են եկել պատերազմին վերջ դնելու շուրջ

Սիրիայի դեմոկրատական ուժերն ու այդ երկրի կառավարությունը շաբաթ օրը համաձայնության են եկել պատերզմին վերջ դնելու համար բանակցություններ անցնացնելու խնդրի շուրջ:

Շաբաթ օրը, վկայակոչելով Ռուսիա Ալ-Յոմը, ԻՍՆԱ-ն հաղորդել է, որ մեծամասնությամբ քրդերից կազմված Սիրիայի դեմոկրատական խորհուրդը հայտարարել է.«Այս նիստի ընթացքում որոշումներ ենք ընդունել տարբեր մակարդակներում հանձնաժողովներ ձևավորելու և պատերազմը ավարտելու հարցով բանակցությունները շարունակելու շուրջ»:

Նշելով, որ Դամասկոսի կառավարության հետ նիստը դրական էր, Սիրիայի դեմոկտարական կուսակցության ղեկավարի խորհրդատու Սիհանուկ Դիբոն հավաստել է.«Այս համաձայնությունը խառնել է Սիրիայի մասնատմանը ձգտող ուժերի հաշվարկները: Քրդական ուժերը իրենց Սիրիայի բանակի մի մասն են համարում»:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ասել է. «Դեմոկրատական ուժերը պետք է բանակցության սկսեն Դամասկոսի հետ և բանակցությունների պարտության դեպքում Սիրիայի բանակի ստիպված կլինի դիմել ռազմական քայլի»:

Պիտակ