Հուլիս 31, 2018 07:28 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը Սիրիայի հարավում պատանդ է վերցրել 36 կանանց ու երեխաների

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ խումբը երկուշաբթի օրը տեղեկացրել է Սիրիայի Սուվեյդայում իրականացված ահաբեկչական հարձակումների ընթացքում 36 կանանց ու երեխաների առևանգման մասին:

Չորեքշաբթի օրը, Սիրիայի հարավային Սուվեյդա քաղաքի կենտրոնում իրականացված ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակումների ընթացքում զոհվել են 215 և վիրավորվե 180 քաղաքացիներ:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, 4 կանանց հաջողվել է փախնել ահաբեկիչների ճիրաններից, իսկ 2 առևանգված կանայք սպանվել են:

Սիրիայի բանակը վերջին օրերին այդ երկրի հարավային տարածքների ազատագրման համար ծավալուն գործողություններ է սկսել և մինչ այսօր այդ տարածքի ավելի քան 90 տոկոսը մաքրել է ահաբեկիչների ներկայությունից:

 

Պիտակ