Հաարեց. Սաուդյան Արաբիան ամսական 5 միլիարդ դոլար է վճարում Եմենի վարձկաններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96447-Հաարեց._Սաուդյան_Արաբիան_ամսական_5_միլիարդ_դոլար_է_վճարում_Եմենի_վարձկաններին
Իսրայելական թերթը գրում է, որ Սաուդյան Արաբիան ամսական 5 միլիարդ դոլար վճարում է Եմենի պատերազմում Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի վարձկաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2018 07:56 Asia/Tehran
  • Հաարեց. Սաուդյան Արաբիան ամսական 5 միլիարդ դոլար է վճարում Եմենի վարձկաններին

Իսրայելական թերթը գրում է, որ Սաուդյան Արաբիան ամսական 5 միլիարդ դոլար վճարում է Եմենի պատերազմում Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի վարձկաններին:

Իսրայելական «Հաարեց» թերթը գրել է, որ Եմենի պատերազմի շարունակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռիադը, ԱՄՆ-ից ստացած սպառազինությունից բացի, արժեքավոր տեղեկություններ է ստանում է Միացյալ Նահանգներից:

Անդրադառնալով  Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի խորացմանը, իսրայելական թերթը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիային առայժմ չի հաջողվել հարձակումներ գործել Եմենի հարավում գտնվող Ալ-Ղաիդայի խմբերի վրա:

Եմենական աղբյուրների հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները  Ալ Ղաիդայի զինյալներին օգտագործում են Եմենում պատերազմը թեժացնելու համար: