Հաարեց. Սաուդյան Արաբիան ամսական 5 միլիարդ դոլար է վճարում Եմենի վարձկաններին
Իսրայելական թերթը գրում է, որ Սաուդյան Արաբիան ամսական 5 միլիարդ դոլար վճարում է Եմենի պատերազմում Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի վարձկաններին:
Իսրայելական «Հաարեց» թերթը գրել է, որ Եմենի պատերազմի շարունակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռիադը, ԱՄՆ-ից ստացած սպառազինությունից բացի, արժեքավոր տեղեկություններ է ստանում է Միացյալ Նահանգներից:
Անդրադառնալով Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի խորացմանը, իսրայելական թերթը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիային առայժմ չի հաջողվել հարձակումներ գործել Եմենի հարավում գտնվող Ալ-Ղաիդայի խմբերի վրա:
Եմենական աղբյուրների հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները Ալ Ղաիդայի զինյալներին օգտագործում են Եմենում պատերազմը թեժացնելու համար: