Անվտանգության խորհուրդը կոչ է արել նիստ գումարել Սաուդյան ոճրագործությունների քննարկման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96686-Անվտանգության_խորհուրդը_կոչ_է_արել_նիստ_գումարել_Սաուդյան_ոճրագործությունների_քննարկման_մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ կոչ են արել կազմակերպության անհապաղ արտահերթ նիստ գումարել Եմենում Սաուդյան կոալիցիայի վերջին հանցագործությունները քննարկելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2018 07:05 Asia/Tehran
  • Անվտանգության խորհուրդը կոչ է արել նիստ գումարել Սաուդյան ոճրագործությունների քննարկման մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ կոչ են արել կազմակերպության անհապաղ արտահերթ նիստ գումարել Եմենում Սաուդյան կոալիցիայի վերջին հանցագործությունները քննարկելու վերաբերյալ:

«Ալ-Ջազիրա» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Շվեդիան, Բոլիվիան, Նիդեռլանդները, Պերուն և Լեհաստանը կոչ են արել ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել, որտեղ պետք է քննարկվի  Եմենի Սաադե նահանգում երեխաներին փոխադրող ավտոբուսի դեմ սաուդական կոալիցիայի ռազմական ինքնաթիռների հինգշաբթի օրվա հարձակումը:

Սաուդյան ագրեսոր ուժերը հինգշաբթի օրը Եմենի հյուսիսում գտնվող Զեհիան քաղաքում ռմբակոծեցին աշակերտական մեկ ավտոբուս, որի հետևանքով զոհվեց առնվազը 50 խաղաղ բնակիչ, իսկ 77-ը վիրավորվեց, որոնց մեծ մասը երեխաներ են:

Սաուդյան ագրեսոր կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ հինգշաբթի օրը  Եմենում աշակերտական ավտոբուսի վրա իրականացված հարձակումը ռազմական լեգիտիմ գործողություն է: