Եմենի հարավում սպանվել են հինգ սաուդացի զորայիններ
Ուրբաթ վաղ առավոտյան լրատվական աղբյուրներ տեղեկացրեցին Եմենի հետ Արաբիայի սահմանային տարածքներում սաուդացի ոտնձգող առնվազն հինգ զորայինների սպանվելու մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Արաբիայի ԶԼՄ-ներ առանց ակնարկ կատարելու սաուդացի զորայինների սպանվելու հստակ վայրին ու ժամանակին հաստատել են Արաբիայի հարավային սահմաններում եմենցի զորայինների հետ բախումներում նրանց սպանվելու լուրը:
Միևնույն ժամանակ Եմենի բանակի հրթիռային ջոկատն այսօր վաղ առավոտյան կարճ հեռահարությամբ բալիստիկ հրթիռով հարվածեց Եմենի կենտրոնական Մաարեբ նահանգում գտնվող Արաբիայի հետ կապված ոտնձգողների դիրքերից համարվող «Օմ Ալ-Ռիշ» զորանոցը:
Եմենական ուժեր նաև Ջիզան նահանգի «Ջաբալ Ղեյս» տարածքում հրթիռով հարվածեցին սաուդացի զորայինների ու վարձկանների կուտակման վայրերը:
Համաձայն մեկ այլ լուրի Ջիզան նահանգի «Ջեբալ Ալ-Դոիդ»-ի տարածքի մերձակայքում սպանվել և վիրավորվել են սաուդական բանակի մի խումբ զորայիններ ու վարձկաններ, այդ թվում սուդանցի զորայիններ: