Եմենի հարավում սպանվել են հինգ սաուդացի զորայիններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i96700-Եմենի_հարավում_սպանվել_են_հինգ_սաուդացի_զորայիններ
Ուրբաթ վաղ առավոտյան լրատվական աղբյուրներ տեղեկացրեցին Եմենի հետ Արաբիայի սահմանային տարածքներում սաուդացի ոտնձգող առնվազն հինգ զորայինների սպանվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2018 12:32 Asia/Tehran
  • Եմենի հարավում սպանվել են հինգ սաուդացի զորայիններ

Ուրբաթ վաղ առավոտյան լրատվական աղբյուրներ տեղեկացրեցին Եմենի հետ Արաբիայի սահմանային տարածքներում սաուդացի ոտնձգող առնվազն հինգ զորայինների սպանվելու մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Արաբիայի ԶԼՄ-ներ առանց ակնարկ կատարելու սաուդացի զորայինների սպանվելու հստակ վայրին ու ժամանակին հաստատել են Արաբիայի հարավային սահմաններում եմենցի զորայինների հետ բախումներում  նրանց սպանվելու լուրը:

Միևնույն ժամանակ Եմենի բանակի հրթիռային ջոկատն այսօր վաղ առավոտյան կարճ հեռահարությամբ բալիստիկ հրթիռով հարվածեց Եմենի կենտրոնական Մաարեբ նահանգում գտնվող Արաբիայի հետ կապված ոտնձգողների դիրքերից համարվող «Օմ Ալ-Ռիշ» զորանոցը:

Եմենական ուժեր նաև Ջիզան նահանգի «Ջաբալ Ղեյս» տարածքում հրթիռով հարվածեցին սաուդացի զորայինների ու վարձկանների կուտակման վայրերը:

Համաձայն մեկ այլ լուրի Ջիզան նահանգի «Ջեբալ Ալ-Դոիդ»-ի տարածքի  մերձակայքում սպանվել և վիրավորվել են սաուդական բանակի մի խումբ զորայիններ ու վարձկաններ, այդ թվում սուդանցի զորայիններ: