Սաուդյան կոալիցիայի նոր ոճրագործությանը զոհ են գնացել 15 եմենցիներ
Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա նահանգի մերձակայքի դեմ սաուդական ոտնձգող ռազմական ինքնաթիռների իրականացրած ավիահարվածի ընթացքում զոհվել է 15 և վիրավորվել ավելի քան 20 մարդ:
«Ալ-Մասիրա» եմենական հեռուստակայանի հաղորդման համաձայն, սաուդական ոտնձգող ռազմական ինքնաթիռները չորեքշաբթի գիշեր ռմբակոծել են Ալ-Հուդայդա նահանգի մերձակա Ֆարզահ Սանըա և Ալ-Քաշուբա տարածքները:
Ի դեպ, Եմենի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակն ու ժողովրդային կոմիտեները կանխել են Ալ-Հուդայդայի օդանավակայանի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների ու գյուղերի դեմ սաուդացի վարձկանների լայնամասշտաբ հարձակումը:
Եմենի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է գործողության ընթացքում մեծ թվով սաուդցի վարձկանների սպանվելու և վիրավորվելու մասին և ընդգծել. «Սաուդացի վարձկաններին պատկանող ռազմական ութ ամենագնացներ ոչնչացվել են, իսկ դրանց ուղևորները՝ սպանվել»:
Սաուդյան ռեժիմն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի սպառազինական աջակցությամբ 2015 թվականի մարտ ամսից հարձակման թիրախ է դարձրել Եմենը և ամերիկյան ու բրիտանական արգելված զենքերով կոտորել եմենցի կանանց ու երեխաներին: