ԿԽՄԿ-ն զգուշացրել է Եմենում հումանիտար ծանր վիճակի կապակցությամբ
Եմենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակը հայտարարել է, որ այդ երկրի կենսական նշանակություն ունեցող բաժիններն Արաբիայի ավիահարվածների հետևանքով լրջորեն վնասվել են: Նա ասել է. «Եմենում հումանիտար վիճակն ամեն օր ծանրանում է»:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադնան Հոզամը կիրակի օրը «Ալ-Մայադին» հեռուստակայանին տված հարցազրույցում նշել է, որ Եմենում տնտեսական վիճակն աղետալի է: Նա հավելել է. «Այս երկրում միլիոնավոր մարդիկ ունեն հումանիտար օժանդակությունների կարիք»:
Արաբիան, ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտ ամսից ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 14 հազար եմենցի, տասնյակ հազարավորներ վիրավորվել, իսկ միլիոնավոր եմենցիներ տարհանվել են:
Արաբիայի ռազմական ոտնձգությունը աղքատ Եմենում սննդամթերքի ու դեղորայքի լուրջ ճգնաժամ է առաջացրել:
Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակիցները, Եմենի ժողովրդի դիմադրության պատճառով մինչ այսօր չեն կարողացել իրագործել այդ երկրում իրենց նպատակները: