Եմենի ժողովրդի ցույցը` սաուդյան կոալիցիայի դեմ
Հոկտեմբերի 5-ին, երրորդ անընդմեջ օրը, հազարավոր եմենցիներ Թաեզ նահանգի փողոցներում բողոքի ցույց են անցկացրել սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի դեմ և գործող կառավարությանն են մեղավոր ճանաչել երկրում տիրող տնտեսական անբարենպաստ վիճակի համար:
Ցուցարարները կարգախոսներ վանկարկելով հայտարարել են, որ սաուդյան ոտնձիչ կոալիցիան և նրանց դրածո կառավարությունը ոչնչացրել են երկրի բոլոր հիմնաշենային կառույցները և ճգնաժամային են դարձրել երկրում տիրող իրավիճակը:
Եմենցի ցուցարարները կրել են ցուցանակներ, որոնց վրա գրված են եղել կարգախոսներ՝ Սաուդյան Արաբիայի դեմ:
2015թ. մարտից Սաուդյան Արաբիան արաբական մի քանի երկրի հետ կոալիցիա կազմելով և ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով, լայնածավալ հարձակումներ է իրականացնում արաբական ամենաաղքարտ պետության՝ Եմենի դեմ:
Մինչ օրս սաուդցի ոտնձգիչների հարձակումների հետևանքով զոհվել են ավելի քան 14 հազար և վիրավորվել տասնյակ հազար եմենցիներ: Միլիոնավոր ուրիշներ հայտնվել են փախստականի կարգավիճակում և երկիրն ավերվել է: