Ջիզանում կործանվել է Արաբիայի հետախուզական դրոնը
Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների հակաօդային պաշտպանության ջոկատը Ջիզանում կործանեց Արաբիային պատկանող հետախուզական մի դրոն:
Եմենի հակաօդային պաշտպանության ջոկատն սաուդացի ագրեսորներին պատկանող հետախուզական դրոնն ուրբաթ օրը կործանեց Արաբիայի հարավում՝ Ջիզան նահանգի «Վադի Ջառա»-ի «Ալ-Հարիղա» տարածքում:
Եմենի բանակի և ժողովրդային կոմիտեների հակաօդային պաշտպանության ջոկատը հոկտեմբերի 9-ին էլ Ջիզանի «Ջեբալ-ալ-Դուդ»-ի արևելքում գտնվող «Ալ-Շաբաքա» տարածքում կործանեց Արաբիայի հետախուզական երկու դրոններ:
Եմենի բանակն ու ժողովրդային կոմիտեներն այսօր հրասանդի արկեր արձակելով Ջիզանի «Ջեբալ-ալճ-Դուդ»-ի արևելքում կործանեցին սաուդացի ագրեսորներին պատկանող մի ռազմական բոլդուզեր:
Հաղորդման համաձայն Ջիզանի «Ալ-Մոհավալա» տարածքում տեղադրված ականների պայթյունի հետևանքով էլ սպանվել ու վիրավորվել են մի քանի սաուդացի զորայիններ:
Արաբիան ԱՄՆ-ի, Էմիրությունների ու մի քանի այլ երկրների աջակցությամբ 2015 թվականի մարտից ներխուժելով Եմեն ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել արաբական այս աղքատ երկիրը:
Եմենում Արաբիայի հրահրած պատերազմը ավելի քան 14 հազար մարդկանց զոհվելու, տասնյակ հազարավորների վիրավորվելու և միլիոնավոր եմենցիների տարհանման պատ-առ է դարձել: