-
Եմենի բանակ. Կարմիր ծովում հարվածել ենք Սաուդյան Արաբիայի ռազմական նավին
Օգոստոս 17, 2026 18:12Եմենի զինված ուժերի խոսնակը հայտնել է Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի ռազմական նավի և դրան ուղեկցող չորս նավակների ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։
-
Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ
Օգոստոս 16, 2026 18:41Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։
-
Պարսից ծոցի երկրները դժգոհ են ԱՄՆ-ից. ԶԼՄ
Օգոստոս 16, 2026 18:12Պարսից ծոցի երկրները դժգոհ են Վաշինգտոնից՝ մտավախություն ունենալով, որ Սպիտակ տունը չի կարող կարգավորել Իրանի հետ հակամարտությունը։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով արաբ և արևմտյան պաշտոնյաներին։
-
Գեներալ Բաղերզադեհ. Կատարը պետք է թույլ տա իրանական փորձագիտական խմբի մուտքը՝ օդաչուների կարգավիճակը գնահատելու համար
Օգոստոս 16, 2026 15:37Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ անհետ կորած անձանց որոնման հանձնաժողովի հրամանատարը կոչ է արել Կատարի կառավարությանը թույլտվություն տալ Իրանի ռազմաօդային ուժերի փորձագիտական խմբի մեկնմանը՝ իրանցի օդաչուների կարգավիճակը տեղում գնահատելու նպատակով։
-
«Հեզբոլլահ»․ Նեթանյահուն ընտրական նպատակներով փորձում է սրել պատերազմը
Օգոստոս 16, 2026 10:28Լիբանանի «Հեզբոլլահը», դատապարտելով Լիբանանի հարավի դեմ Իսրայելի վերջին հարձակումները, հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն ձգտում է սրել պատերազմը՝ իր քաղաքական դիրքերը ամրապնդելու և ընտրական նպատակներն իրականացնելու համար։
-
Իրանը և «Անսարալլահը» դատապարտել են Լիբանանում Իսրայելի հանցագործությունները
Օգոստոս 16, 2026 10:19Իրանը և Եմենի «Անսարալլահ» շարժումը դատապարտել են Լիբանանի հարավի դեմ Իսրայելի վերջին հարձակումները՝ ընդգծելով ագրեսիան դադարեցնելու և Լիբանանի՝ իր ինքնիշխանությունն ու ժողովրդին պաշտպանելու իրավունքի անհրաժեշտությունը։
-
Յահյա Սարի․ թիրախավորել ենք Ալ-Մուխա շրջանում Սաուդյան Արաբիային ենթակա ուժերին և նրանց սպառազինությունը
Օգոստոս 15, 2026 16:52Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի զինված ուժերը երկրի հարավային հատվածում գտնվող Ալ-Մուխա շրջանում։հրթիռային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիային ենթակա ուժերի և նրանց ռազմական տեխնիկայի ուղղությամբ։
-
Գազայի ուսանողները ավարտական արարողություն են անցկացրել ավերակների մեջ
Օգոստոս 15, 2026 15:59Չնայած Իսրայելի զինվորականների կողմից իրականացվող շարունակական շրջափակմանն ու անդադար ռմբակոծություններին՝ Գազայում մի խումբ շրջանավարտներ հավաքվել են ավերակների մեջ՝ նշելու իրենց ուսումնական ձեռքբերումները։
-
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հերքել է Եմենի վերաբերյալ ԱՄՆ-ի հակաիրանական և անհիմն մեղադրանքները
Օգոստոս 14, 2026 12:27ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ղոլամհոսեյն Դարզին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի հերթական նախագահողին՝ հերքելով Եմենին վերաբերող Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ ներկայացուցչի կողմից ԻԻՀ հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները։
-
Հութիները կրկին հարձակվել են Սաուդյան Արաբիայի «Aramco» նավթավերամշակման գործարանի վրա
Օգոստոս 14, 2026 10:46Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կրկին հարձակվել է Սաուդյան Արաբիայի հարավային Ջիզանի շրջանում գտնվող «Aramco» ընկերությաննավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին: