Ոչ կառավարական 35 կազմակերպություններ կոչ են արել վերջ տալ Եմենի պատերազմին
Եմենական ու միջազգային ոչ կառավարական 35 կազմակերպություններ կոչ են արել վերջ տալ Եմենում սաուդական կոալիցիայի պատերազմին:
Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, եմենական ու միջազգային ոչ կառավարական 35 կազմակերպություններ հայտարարել են.«Սովը սպառնում է 14 մլն. եմենցիների: Անհրաժեշտ է անհապաղ վերջ դնել Եմենի պատերազմին»:
Եմենական ու միջազգային ոչ կառավարական 35 կազմակերպություններ կառավարություններին կոչ են արել երաշխավորել Եմենի պատերազմի դադարեցումը և առկախ վիճակի բերել զենքի հայթայթումը, որ հավանաբար կօգտագործվի Եմենի դեմ պատերազմում:
Նշելով որ դատապարտվում են Եմեմնում խաղաղ քաղաքացիների վրա իրականացվող ցանկացած հարձակում և մարդու իրավունքների խախտման այլ օրինակները, հաղորդագրության մեջ ասված է.«Միջազգային հանրությունը հատկապես ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան պետք է վերանայեն Ռիադի հետ իրենց գործընկերությունը»:
Այս պահանջը և համատեղ հաղորդագրությունը ստորագրել են՝ Մարդկային իրավունքների միջազգային ֆեդերացիան, Քայլ սովի դեմ ոչ կառավարական կազմակերպությունը, Աքսֆամը, Աշխարհի բժիշկները և Եմենցիների միությունը: