Նոյեմբեր 10, 2018 11:11 Asia/Tehran
  • Հարավային Կորեան ընդգծել է ԱՄՆ-ի պատժամիջոցներով հանդերձ Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման նշանակությունը

Թեհրանում Հարավային Կորեայի դեսպանը տեղեկացրել է ԱՄՆ-ի պատժամիջոցներով հանդերձ ԻԻՀ-ի հետ իր երկրի հարաբերությունները պահպանելու և ընդլայնելու մասին:

Համաձայն ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման, Իրանում հավատարմագրված Հարավային Կորեայի դեսպան Յու Ջանգ Հիանն ընդգծել է. «Իրանի նավթի ու գազային կոնդենսատների գնման արգելքից Հարավային Կորեային բացառելուց հետո, երկու երկրի հարաբերությունների պահպանման ու ընդլայնման համար լավ միջավայր է ստեղծվել»:

«Իրանից գազային կոնդենսատների ներկրումը նավթամթերքի կորեական ընկերությունների համար  մեծ նշանակություն ունի: Միևնույն ժամանակ նկատի առնելով տարածաշրջանում Իրանի ռազմավարական դիրքը, երկկողմ համագործակցությունների ընդլայնման մեծ պոտենցիալ գոյություն ունի, որը պիտի  օգտագործել երկու երկրի շահերի ուղղությամբ»,-հավելել է Իրանում Հարավային Կորեայի դեսպանը:

Հարավային Կորեայի դեսպանը նշել է, որ միջազգային քաղաքական մթնոլորտը երբեք կայուն չի մնում և ենթակա է փոփոխության: Նրա խոսքերով. «Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, որն ունի զարգացած արդյունաբերություն, այդ թվում՝ ավտոշինության արդյունաբերություն, զարգացած գյուղատնտեսություն և հզոր ու կայուն տնտեսություն»:   

Պիտակ