Հանրապետականները դեմ են Եմենի պատերազմին ԱՄՆ-ի միջամտությանը վերջ տալու նախագծին
https://parstoday.ir/hy/news/world-i100737-Հանրապետականները_դեմ_են_Եմենի_պատերազմին_ԱՄՆ_ի_միջամտությանը_վերջ_տալու_նախագծին
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, հանրապետականները անհեթեթ օրինագծով կանխել են Եմենի պատերազմին ԱՄՆ-ի միջամտությանը վերջ տվող նախագծի վավերացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2018 13:00 Asia/Tehran
  • Հանրապետականները դեմ են Եմենի պատերազմին ԱՄՆ-ի միջամտությանը վերջ տալու նախագծին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, հանրապետականները անհեթեթ օրինագծով կանխել են Եմենի պատերազմին ԱՄՆ-ի միջամտությանը վերջ տվող նախագծի վավերացումը:

Hill լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները չորեքշաբթի օրը պաշտոնապես ընդդիմացել են Եմենի պատերազմում Արաբիայի գլխավորած ագրեսոր կոալիցիային ուղղված  ԱՄՆ-ի ռազմական աջակցությանը վերջ տվող բանաձևի շուրջ քվեարկության անցկացմանը:  

Ըստ հաղորդման՝ այդ բանաձևը սեպտեմբերին ավագ դեմոկրատների հովանավորությամբ ներկայացվել է Կալիֆոռնիա նահանգի դեմոկրատական սենատոր Ռո Խանայի կողմից:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն օգտագործելով մի անհեթեթ նախագիծ ,որը գորշ գայլերին հանում է հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների ցանկից, դեմ են հանդես եկել Եմենի բանաձևին, որպեսզի այն բացահայտ կերպով չարծարծվի :

Ռո Խանան ասել է.«Այդ քայլն աննախադեպ է ԱՄՆ-ի պատմության մեջ»: