Շվեդիայում մեկնարկել են Եմենի հարցով խաղաղ բանակցությունները
Սաուդյան ռեժիմի մի քանի ամիս տևած խախտումներից հետո, վերջապես Շվեդիայում մեկնարկել են Եմենի հարցով խաղաղ բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
Եմենական-եմենական ձևաչափով բանակցություններն այսօր մեկնարկել են Շվեդիայի Յոհաննեսբուրգի պալատում, որտեղ Եմենի հարցով ՄԱԿ-ի պատվիրակ Մարթին Գրիֆիսը և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը հանդես են եկել մամլո ասուլիսով:
Եմենական խմբերի բանակցությունների այս փուլի առանցքն են կազմում Սանաայի օդանավակայանի և Ալ-Հուդայդա նավահանգստի բացումը, կառավարության աշխատակիցների աշխատավարձերի վճարումը և մարդասիրական օգնությունների առաքումը:
Մարթին Գրիֆիսը լրագրողների ներկայությամբ ասել է.«Սովը և առողջապահական ծանր պայմանները ճգնաժամային իրավիճակ են ստեղծել Եմենում»: