Դեկտեմբեր 13, 2018 04:40 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը կրկնեց հրթիռների վերաբերյալ հակաիրանական հայտարարությոևնը

ԱՄՆ պետքարտուղարը, կրկնելով Իրանի հրթիռային ծրագրի դեմ ուղղված մեղադրանքները, հաստատեց, որ ՀԳՀԾ-ի հարցով եվրոպական երկրները տարաձայնություն ունեն Վաշինգտոնի հետ:

Մայք Պոմպեոն, չորեքշաբթի օրը թիվ 2231 բանաձևի գործադրման կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի քննարկման համար հրավիրված ԱԽ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Այս նիստում ԱՄՆ-ն պարզեց, որ Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված ակտիվությունն անվերահսկելի է դարձել»:

ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Իրանը տարբեր պատրվակներով հրաժարվում է գործադրել ԱԽ-ի տարբեր բանաձևերը: Նրա ասելով. «Իրանի հրթիռային փորձարկումներին պետք է վերջ տրվի»:

«ԱՄՆ-ն, ԱԽ-ի բոլոր անդամների համագործակցությամբ, ցանկանում է ՄԱԿ-ում առավել խիստ սահմանափակություններ գործադրել Իրանի բալիստիկ հրթիռների համար»,-հայտարարեց Մայք Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելեց, որ ՀԳՀԾ-ն չի կարողացել դադարեցնել «Ասիայի արևմտյան տարածաշրջանում Իրանի ավերիչ քաղաքականությունը»:

Պիտակ