Գուտերեշի որոշումը Եմենում միջազգային դիտորդներ տեղադրելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i102183-Գուտերեշի_որոշումը_Եմենում_միջազգային_դիտորդներ_տեղադրելու_մասին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հնարավորինս արագ միջազգային դիտորդներին տեղակայել Ալ-Հոդայդա քաղաքում՝ հրադադարի մասին համաձայնագրի վերահսկման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2018 14:00 Asia/Tehran
  • Գուտերեշի որոշումը Եմենում միջազգային դիտորդներ տեղադրելու մասին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հնարավորինս արագ միջազգային դիտորդներին տեղակայել Ալ-Հոդայդա քաղաքում՝ հրադադարի մասին համաձայնագրի վերահսկման համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիկը, Նյու-Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է .-«Եմենում տեղակայված միջազգային դիտորդները համազգեստ չեն կրելու»:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև կոչ է հնարավորինս շուտ արել  արագացնել առևտրային ապրանքների փոխանցումը  և հումանիտար օգնություննների առաքումը Եմեն, ինչպես նաև Եմենի տնտեսության վերականգնումը:

Դեկտեմբերի 6-13-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՄԱԿ-ի վերահսկողությամբ կայացած Եմենի խաղաղության բանակցությունների արդյունքում, հակամարտ կողմերն իրենց համաձայնությունը հայտնեցին Ալ-Հուդայդա նահանգում և նույնանուն քաղաքում հրադադար հաստատելու վերաբերյալ: