Էմիրություններին պետք է դատական պատասխանատվության ենթարկել՝ Եմենում բանտարկյալներին խոշտանգելու պատճառով
Հաստատելով, որ Էմիրությունների բանտերում խոշտանգում են եմենցի բանտարկյալներին, Եվրոպայի մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության խոսնակն ընդգծել է նման օրինազանցությունների հարցե դատարանում քննարկելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Նշելով, որ ՄԱԿ-ի կողմից հաստատվել է Եմենի բանտերում Էմիրությունների կողմից իրականացվող օրինազանց քայլերը, Եվրոպայի Մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության խոսնակ Սարա Պրիշիտն ասել է.«Գաղտնի բանտերում օրինազանց քայլերը, մարդկանց առևանգումը, հոգեկան, ֆիզիկական և նույնիսկ սեռական խոշտանգումները ծրագրված են իրականանում, ինչը, ցավոք, նորություն չէ Եմենի պատերազմում»:
Պրիշիտը հավելել է.«Բազմաթիվ կազմակերպությունների կողմից տարբեր հայցեր ու զեկույցներ են ներկայացվել, որտեղ Էմիրություններից պահանջվել է հայտնաբերել եմենցի բանտարկյալների նկատմամբ բռնություն կիրառող անձանց»:
Սարա Պրիշիտի խոսքով՝ 2018 թվականին Եմեն ժամանած փորձագետների զեկույցում անդրադարձ կա Էմիրությունների բանտերում բանտարկյալների խոշտանգման վերաբերյալ:
Եմենի քաղաքացիները բազմիցս բողոքի ցույցեր են անցկացրել և դատապարտել են Ադենում Էմիրությունների զորայինների ներկայությունը և խաղաղ բնակիչներին խոշտանգելու, սպանելու և մարդ առևանգելու այդ երկրի կողմնակից աշխարհազորայինների քայլերը: