Էմիրություններին պետք է դատական պատասխանատվության ենթարկել՝ Եմենում բանտարկյալներին խոշտանգելու պատճառով
https://parstoday.ir/hy/news/world-i103000-Էմիրություններին_պետք_է_դատական_պատասխանատվության_ենթարկել_Եմենում_բանտարկյալներին_խոշտանգելու_պատճառով
Հաստատելով, որ Էմիրությունների բանտերում խոշտանգում են եմենցի բանտարկյալներին, Եվրոպայի մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության խոսնակն ընդգծել է նման օրինազանցությունների հարցե դատարանում քննարկելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2019 14:28 Asia/Tehran
  • Էմիրություններին պետք է դատական պատասխանատվության ենթարկել՝ Եմենում բանտարկյալներին խոշտանգելու պատճառով

Հաստատելով, որ Էմիրությունների բանտերում խոշտանգում են եմենցի բանտարկյալներին, Եվրոպայի մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության խոսնակն ընդգծել է նման օրինազանցությունների հարցե դատարանում քննարկելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Նշելով, որ ՄԱԿ-ի կողմից հաստատվել է Եմենի բանտերում Էմիրությունների կողմից իրականացվող օրինազանց քայլերը, Եվրոպայի Մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության խոսնակ Սարա Պրիշիտն ասել է.«Գաղտնի բանտերում օրինազանց քայլերը, մարդկանց առևանգումը, հոգեկան, ֆիզիկական և նույնիսկ սեռական խոշտանգումները ծրագրված են իրականանում, ինչը, ցավոք, նորություն չէ Եմենի պատերազմում»:

Պրիշիտը հավելել է.«Բազմաթիվ կազմակերպությունների կողմից տարբեր հայցեր ու զեկույցներ են ներկայացվել, որտեղ Էմիրություններից  պահանջվել է հայտնաբերել եմենցի բանտարկյալների նկատմամբ բռնություն կիրառող անձանց»:

Սարա Պրիշիտի խոսքով՝ 2018 թվականին Եմեն ժամանած փորձագետների զեկույցում անդրադարձ կա Էմիրությունների բանտերում բանտարկյալների խոշտանգման վերաբերյալ:

Եմենի քաղաքացիները բազմիցս բողոքի ցույցեր են անցկացրել և դատապարտել են Ադենում Էմիրությունների զորայինների ներկայությունը և խաղաղ բնակիչներին խոշտանգելու, սպանելու և մարդ առևանգելու այդ երկրի կողմնակից աշխարհազորայինների քայլերը: